ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Երևանի «Գյոթե» կենտրոնի կինոակումբը

Երևանի «Գյոթե» կենտրոնի կինոակումբը
20.06.2018 | 17:34

Երևանի «Գյոթե» կենտրոնը և «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման կազմակերպությունը համատեղ ուժերով ստեղծել են կինոակումբ, որի շրջանակներում գրեթե յուրաքանչյուր հինգշաբթի լինում են դասական և նոր գերմանական ֆիլմերի ցուցադրություններ ու քննարկումներ: Կինոակումբը նպատակ ունի համախմբել հայ կինոսերներին և ծանոթացնել հայ հանդիսատեսին հին ու նոր գերմանական կինոյի գլուխգործոցներին՝ խթանելով կարծիքների փոխանակման և ընդհանրապես երկրում կինոմթնոլորտի ակտիվացմանը: Բոլոր ֆիլմերը ցուցադրվում են բնօրինակ լեզվով և հատուկ այս առիթով թարգմանված հայերեն ենթագրերով: Ֆիլմերը ներկայացնում է և քննարկումները վարում է կինոգետ, կինոռեժիսոր Գարեգին Զաքոյանը:

Ապրիլից ի վեր կինոակումբում իրականացվել են «նոր գերմանական կինոյի»՝ 1970-ականների գերմանական կինոյի վերելքի շրջանի հետահայաց ցուցադրություններ՝ նվիրված մեծագույն վարպետներ Վիմ Վենդերսին և Ռայներ Վերներ Ֆասբինդերին, իսկ այժմ ընթացքի մեջ է գերմանական կինոյի ևս մի ակնառու դեմք՝ Վերներ Հերցոգին նվիրված շարքը: Կինոակումբի առաջիկա հանդիպումը տեղի կունենա հունիսի 21-ին՝ ժամը 19:00-ին, երբ կցուցադրվի Հերցոգի «Նոսֆերատու՝ խավարի ուրվականը» (1979) կինոնկարը, իսկ հունիսի 28-ին՝ 19:00-ին, կցուցադրվի Հերցոգի մեծագույն գլուխգործոցը «Ֆիցկարալդոն» (1982), որի համար կինոգործիչն արժանացել է Կաննի կինոփառատոնի «Լավագույն ռեժիսոր» մրցանակին:

Հետագայում՝ մինչև տարվա վերջ, կլինեն ինչպես ավելի նոր՝ 2000-ականների, այնպես էլ ավելի վաղ՝ համր շրջանի գերմանական կինոգլուխգործոցների ցուցադրություններ և քննարկումներ:

Հունիսի 24-25-ը կինոակումբը կուղևորվի նաև Գյումրի: Մշակութային մայրաքաղաքի Berlin Art Hotel-ում հունիսի 24-ին կցուցադրվի Վիմ Վենդերսի «Կեղծ շարժում», իսկ 25-ին՝ Ռայներ Վերներ Ֆասբինդերի «Մարիա Բրաունի ամուսնությունը» հանրահայտ կինոնկարները: Գյումրիում նման միջոցառում նախատեսվում է անցկացնել նաև 2018-ի նոյեմբերին:

Դիտվել է՝ 2827

Մեկնաբանություններ